English

I. Finish the sentences. Add either a beginning or an ending

  1. If I were in your shoes, I wouldn’t keep it a secret from him and would tell the truth.
  2. If you opened a restaurant, you would definitely be a success.
  3. Help yourself to some homemade cookies I’ve made.
  4. No matter how much money you have got it will never buy you happiness .
  5. You always leave your note-book at home, moreover, you never do your homework.
  6. Nearly everything is bought and sold nowadays, but you can never buy or sell love.
  7. We haven’t seen him since high school.
  8. She frequently gets therapy because she has mental issues.

II. What will you advise me to do in these situations?

1. Tomorrow is the application deadline, but I haven’t even filled in the forms.

It’s okay you have the whole day and night to complete the forms. Next time don’t wait till the last day to finish filling in your form.

2. We haven’t installed a local heating system and it is extremely difficult to warm up our flat in this cold winter.

Dress worm, drink a lot of hot drinks and get the local heating installed as soon as you can before you catch a cold.

3. To continue my education in Armenia after leaving school or to do it in another country? That’s the question.

Well If I were you I would choose to study in another country, because you would find a better job in the future and it is a very good experience.

III. Give the meaning of the following conversation in reported speech.

Jane said to Mike: “Do you know how to solve such math problems? I can help you.”

Jane asked Mike if he knew how to solve that kind of math problems She could help him.

Mike said: “Thank you, for your offer, but I will try to do it myself.”

Mike thanked her for her offer, but he would try to do it himself.

After half an hour Mike said: “Jane, I have finished doing my home assignments. Let’s go out for a walk.” Jane said: “You don’t say so! You only began it half an hour ago. May I check your answers?” Mike said: “Mind your own business. I don’t need your help.”

After half an hour Mike told Jane that he had finished doing his home assignments and invited her out for a walk . Jane told him not to say so,He only had began it half an hour before. She asked if she could check his answers. Mike told her to mind her own business,and he doesn’t need her help.

Վաղ Հռոմ

1. Ներկայացրե՛ք Կեսարի իրականացրած բարեփոխումները Հռոմում.
Ք.ա. 59 թ. Կեսարը ընտրվեց կոնսուլ: Կեսարը վերականգնեց Սուլլայի օրոք քաղաքացիությունից զրկված անձանց իրավունքները: Կեսարը Աֆրիկայում և Իբերիայում ջախջախեց պոմպեոսակնների բանակները որով ավարտվեց քաղաքացիական պատերազմը: Ք.ա. 44 թ. Կեսարը Հռոմ վերադառնալով հռչակվում է ցմահ դիկտատոր: Մինչ դա նա ստացել էր ցմահ տրիբունի, ցենզորի նաև մեծ պոնտիֆեքսի պաշտոնը: Կեսարը Ծերակույտի թիվը հասցրեց 900-ի: Կեսարը Հռոմում միայնակ կառավարում էր ռազմական, քաղաքական և հոգևոր գործերը: Ստեղծվեց դրամ այն Հռոմում դարձավ դրամաշրջանառության միակ միջոց: Ք.ա. 45 թ. տեղի ունեցավ տոմարի բարեփոխում: Լուսնային օրացույցը փոխարինվեց արևայինով: Ըստ դրա տարին բաղկացած էր 365 ու կես որից: Կեսարը վարում էր հավասարակշիռ քաղաքականություն: Կեսարը սկսեց նախապատրաստվել արշավանքի ընդդեմ պարթևների, սակայն չհասցրեց: Ք.ա. 44 թ. Ծերակույտի դահլիճում նա զոհ գնաց դավադրության:

2. Ներկայացրե՛ք 1-ին և 2-րդ եռապետությունները Հռոմում.    Պոմպեոսը Ք.ա. 60 թ. համաձայնության եկավ Կեսարի և Կրասոսի հետ: Ստեղծվեց առաջին եռապետությունը:Նրանք միմյանց և կողմնակիցների միջև բաժանել են պետական պաշտոններն ու նահանգների կառավարումը, հենվել լեգիոնների ուժի, պոպուլյարների, հեծյալների և նոբիլիտետի աջակցության վրա։ Սակայն նրանց միությունն անկայուն էր: Հավասարակշռությունը խախտվեց, Ք.ա. 53 թ. Կրասոսը զոհվեց պարթևների դեմ ձեռնարկած պատերազմում: Ասպարեզում մնացին Պոմպեոսը և Կեսարը: Նրանց հարաբերությունները լարված էին: Յուրաքանչյուրը ձգտում էր մենիշխանության: Պոմպեոսը ցանկանում էր հասնել դրան խաղաղ ճանապարհով՝ համագործակցելով Ծերակույտի հետ: Մինչդեռ Կեսարը նախընտրեց զենքը: Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43-ին և ունեցել պաշտոնական բնույթ։ Կազմի մեջ մտնում էին Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը: Կազմալուծվել է մ.թ.ա. 36-ին։

Արևմտյան քաղաքակրթությունները.

Առաջադրանք 1. Ներկայացրե՛ք Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի բարեփոխումները և դրանց նշանակությունը Աթենքի համար:

Սոլոնի բարեփոխումները: Ք.ա. 594թ. Սոլոնը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը պետության գոյության սպառնացող վտանգը հեռացնելու համար: Նա վերացրեց ստրկությունը: Սոկոնը աթենական քաղաքացիություն ընծայեց Ատտիկայում միշտ բնակվող օտար պոլիսների շատ ներկայացուցիչների: Ատտիկան բաժանվեց 4 գույքային խմբերի: Սոլոնը ստեղծեց ժողովրդական ժողովի կողմից ընտրված 400-ի խորհուրդ, որի կազմում ներառվեցին 100-ական ներկայացուցիչ Ատտիկայի 4 ցեղերից յուրաքանչյուրից: Սոլոնը ստեղծեց ատենակալների դատարան: Դատավորները չէին կարող միայնակ որոշում կայացնել, այլ պետք է վերջնական որոշումը թողնեին 12 ատենակալների հայեցողությանը: Սոլոնի բարեփոխումները Աթենական պետության հետագա զարգացման առումով հսկայական նշանակություն ունեցան:

Կլիսթենեսի բարեփոխումները: Ք.ա. 508թ. Աթենական պետությունում կատարվեց Կլիսթենեսի բարեփոխումներ: Ատտիկան բաժանվեց 3 վարչական շրջանների՝ 1) Աթենքը իր արվարձաններով 2) ծովեզերքը 3) ներքին շրջանները: այդ յուրաքանչյուրը իր հերթին բաժավու էր 10 տրիտիաների: Յուրաքանչյուր 3 շրջանից մեկական տրիտրան կազմում էր 1 ցեղ: Սրիտիան բաժանվում էր մի քանի դեմոսների: Սոլոնի 400-ի խորհուրդը դարձավ 500-ի խորհուրդ, որում ներառեցին 50-ական ներկայացուցիչ յուրաքանչյուր ցեղից: Կլիսթենսը ստեղծեց 10 ստրատեգոսներիի խորհուրդ, որոնցից յուրաքանչյուը հերթով ղեկավարում էր աթենական աշխարհազորը: Կլիսթենսը մտցրեց օստրակիզմը: Այդպես յուրաքանչյուր տարվա սկիզբ էկլեսիան 10 տարի ժամկետով Ատտիկայից վտարում այն քաղաքացինեին, ումոնց գործունեությունը կարող էր վնաս հասցնել պետության: Կլիսթենսի բարեփոխումները կարևորություն ունեցան աթենական ժողովրդավարության համար:

Պերիկլեսի բարեփոխումները: Պերիկլեսը նպատակ ուներ Աթենքը դարձնելու Հունաստանի քաղաքական հեգեմոնի: Պերիկլեսը սկսած Ք.ա. 443 թ., 15 տարի վերընտրվում էր որպես առաջին ստրատեգոս: Նա մարդկանց պաշտոնի էր նշանակում վիճակահանությամբ: Պերիկլեսը պաշտոնի դիմաց մտցրեց վարձատրություն: Նրա օրոք ընդարձակվեց լիթուրգիայի երևույթը: Ամենա մեծահարուստ աթենացի պարտական էր իր հաշվին պետության համար կառուցել նավեր, ֆինանսավորել հասարակական միջոցառումներ: Պերիկլեսի օրոք էկլեսյան վերածվեց պետական իրական ղեկավար մարմնի: Էկլեսյան էր ընտրում ստրատեգոսներին և մյուս պաշտունյաներին, պատերազմ հայտարարում, պայմանագրեր կնքում: Պերիկլեսը մտցրեց բողոքարկման համակարգը: Պերիկլեսի օրոք ավարտվեց ՙՙԵրկար պարիսպների՚՚ կառուցումը, որով Աթենքը հուսալիորեն պաշտշանվեց թշնամու հարձակման դեպքում: Պերիկլեսի կառավարման ընթացքում Աթենքը վերածվեց Հունաստանի ժողովրդավարության հենակետի: Աթենքի ազդեցությունը տարածվեց Հունաստանի մյուս մասեր: Սա Աթենական պետության քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային հզորության բարձրակետն էր, որը համարվեց ՙՙ Պերիկլեսյան ոսկեդար՚՚:

English

I. Թվում է, որ այս բոլոր նախադասությունները ճիշտ են, բայց նրանցում առնվազն մեկ սխալ կա: Կարո՞ղ եք ուղղել այդ սխալները: Each of these sentences has at least one mistake. Correct them.

1. I think he won’t be able to do that work alone. I don’t think he will be able to do that work alone.

2. Only then he agreed to join our group. Only then did he agree to join our group.

3. Under no circumstances, I will agree to help you with this evil intention. Under no circumstances will I agree to help you with this evil intention.

4. The film is worth seeing it. The film is worth watching. Right!

5. I don’t like when you speak like that. I don’t like you to speak like that.

6. He was elected as a member of parliament.

7. All what I have said is true. All I have said is true.

8. It is a hard work. It’s hard work. Right!

9. She doesn’t allow to take her books. She doesn’t allow taking her books.

10. Do not stay under the sun so long. Do not stay in the sun too long.

II. Think over the following expressions and give your own ideas:

1. You can’t applaud with one hand. It means that we can’t act alone and that we need help to achieve our goals.

2. Out of sight out of mind. You forget about a person if you don՚՚t see him/her for a long time.

3. Never say never. Don’t ever say that something is impossible and that it will never happen just because you haven’t tried it yet.

4. The sun always shines behind the thickest clouds. Despite any situation there will always be hope.

5. Do not sit in an armchair until lucky days come by themselves.

III. Try to express these in English. This mathematical language skill will be necessary if you decide to continue your education abroad or at the American University in Yerevan.

Մեկ երրորդ, մեկ ամբողջ մեկ երրորդ, երկու երրորդ, մեկ ամբողջ երեք չորրորդ, զրո ամբողջ վեց: One third, one and one third, two third, one and three quarters, zero point six.

Գրականություն

  • Կարդում, ներկայացնում եմ արտասահմանյան գրականություն իմ ընտրությամբ։ Նյութը կարող է ներկայացվել ինչպես տեսանյութի, այնպես էլ՝ վերլուծության, պատումի տեսքով։ Կամիլազարդ տիկինը (Ալեքսանդր Դյումա (որդի)) վեպը ընթերցեցի և չեմ կարող ասել որ այն իմ սիրած գրքերից մեկն է: Պատմությունը հարուստ չէր իրադարձություններով և միապաղաղ էր: Գրքի մեծ մասը գլխավոր հերոսի՝ Մարգարիտ Գոթիեի արտաքին գեղեցկության նկարագությունն է: Հեղինակը նշանավոր Ալեքսանդր Դյումայի հոր որդին է:Վեպը մի երիտասարդ կնոջ մասին է, որը ըստ տվյալ ժամանակաշրջանի բարոյական չափանիշների վարում էր անբարոյական կյանք: Նրա ցոփ ու շվայտ կենսակերպը հովանավորվում է դուքսերի և այլ հարուստ անձանց կողմից:Նա հանդիպում է միջին դասին պատկանող անհաջողակ գրող Արման Դյուվալին, որի հիշողություններն էլ նկարագրված է գրքում: Արմանը ,բնականաբար Մարգարիտի համար չի կարող նման շքեղ կյանք ապահովել, այնպես որ , հանրահայտ ռուսական ասացվածքը թե՝սիրելիի հետ հյուղակում էլ դրախտ է, այնքան էլ ճշմարտությանը չի համապատասխանում: Նրանք նաև ստիպված են լինում դիմանալ հասարակության կողմից ճնշումների,նույնիսկ երբ բարձր հասարակության աչքից հեռու մի գյուղում են ապրում: Մարգարիտը վերջ ի վերջո վերադառնում է իր նախկին կենսակերպին երբ Արմանի հայրը նրան խնդրում է չարատավորել իր որդու պատիվը և հեռանալ:Մարգարիտը Գոթիեի նախակերպարը համարվում է Դյումայի սիրուհի Մարի Դյուպլեսին, որը քսաներեք տարեկանում մահանում է թոքախտից։ Հիվանդության պատճառով սուր հոտերը նրա համար անտանելի էին. հոտավետ ծաղիկների բույրը նրա մոտ գլխապտույտ էր առաջացնում, այդ պատճառով նա սիրում էր կամելիաներ, որոնք գրեթե չեն բուրում։
  • Կարդում, ներկայացնում եմ հայ գրականություն իմ ըտրությամբ։ Նյութը կարող է ներկայացվել ինչպես տեսանյութի, այնպես էլ՝ վերլուծության, պատումի տեսքով։ Կարդացել եմ Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքը, այն նկարագրում էր Կաքավաբերդը և  մի հնագետի, մի նկարիչի և նրանց ուղեկցի մասին ովքեր գնում են Կաքավաբերդ՝այն ուսումնասիրելու նպատակով: Ճաշի ժամին այցելոււմ են գյուղացիներից մեկի տուն, որտեղ գյուղացու կինը նրանց թեյ է հուրասիրում: Նկարիչը անմիջապես նկատեց կնոջ նմանությունը մի այլ կնոջ, որին հանդիպել էր նախկինում: Նկարիչը կնոջը նկարելու հետ մեկտեղ զուգահեռներ է անցկացնում այդ ավանդական գյուղական միջավայրում ապրող կնոջ և մյուս՝ ծովափին իր ազատությունը վայելող կնոջ միջև: Չնայած արտաքին նմանությանը առաջինը չունի ազատություն և առավոտից իրիկուն միայն տնային գործերով և ընտանիքի անդամների մասին հոգալով է զբացված, մյուսը վայելում է կյանքը, ըմբոշխնում է իր ազատությունը: Հյուրերի հեռանալուց հետո տուն է գալիս գեղջկուհու ամուսինը և իմանալով որ տանը եղել են անծանոթներ և նույնիսկ նրանցից մեկը նկարել է կնոջը խանդից գազազում և ծեծում է կնոջը: Կինը նույնիսկ չի պաշտպանում իրեն ու չի համարձակվում ծպտուն հանել: Տեղի է ունենում ընտանեկան բռնություն և կինը ոչ մի իրավունք չունի իրեն պաշտպանելու: Հիմա, քսանմեկերորդ դարում շատ բան է փոխվել , բայց շատ կանայք գիտակցում են որ ներկայումս կարող են իրենց իրավունքները պաշտպանել:

Թեմա 1. Արևելքի 1-ին պետությունները.

Առաջադրանք.
1. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա.
Եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս-արևելքում։ Եգիպտոսը բաժանվում է Վերին և Ստորին մասերի։ Վերին Եգիպտոսը ձգվում է Նեղոսի հովտով, իսկ Ստորին Եգիպտոսը Նեղոսի դելտայի շրջանն է։ Մարդիկ Եգիպտոսում սկսեցին բնակություն հաստատել դեռևս մ․թ․ա․ VI-րդ հազարամյակում։ Հաջորդ հազարամյակի վերջում մարդիկ սկսեցին կառուցել ջրանցքներ, օգտագործել պղնձե գործիքներ և զենքեր։ Մ․թ․ա․ IV հազարամյակի առաջին կեսին մեծ փոփոխություններ արձանագրվեցին հասարակության կյանքում։ Առաջին պետականությունները ծնունդ առան խոշոր բնակավայրերի հիմքի վրա։ Հույները դրանք համարում էին նոմեր։ Վերին և Ստորին Եգիպտոսի թագավորությունները շարունակ պատերազմում էին միմյանց դեմ։ Ի վերջո հաղթեց Վերին Եգիպտոսը, և կազմավորեց առաջին համաեգիպտական պետությունը։ Միացյալ Եգիպտոսի առաջին արքան Մինան էր։ Եգիպտոսի պետության այս ժամանակաշրջանը կոչվում է Վաղ թագավորություն։ Մինան կառուցեց նոր մայրաքաղաք՝ Մեմֆիսը Նեղոսի դելտայի շրջանում։ Արքաները համարվում էին Վերին Եգիպտոսի գլխավոր աստված Հորի երկրային մարմնավորում։ Կրում էին փարավոն տիտղոսը։

2. Ներկայացրե՛ք փարավոն Ռամզես 2-րդի իրականացրած բարեփոխումները. Ռամզես II-ը ձեռնարկեց արտաքին աշխարհում կորսված դիրքերը վերականգնելու գործը։ Ք․ա․ 1259թ․ Ռամզեսի և Խեթական արքա Խարուսիիս III-ի միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն կողմերը պարտավոր էին բոլոր վիճելի հարցերը լուծեին խաղաղ ճանապարհով։ Խաղաղությունը թույլ տվեց իրականացնել հսկայածավալ շինարարություն։ Կառուցվեցին նոր քաղաքներ, կառուցվեց փարավոնի նոր նստավայր Պեր-Ռամզեսը։ Կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, որոնցից նշանավոր էր Աբու-Սիմբելի։ Նեզոսի դելտայում հազարավոր հեկտար հողատարածքներ դարձան ոռոգովի։

English

Task 1: Complete these sentences.

If it rains tomorrow , we won’t play football.

If Catalonia becomes an independent country, it will drop out of the European Union.

If money grew on trees, everyone would be rich

If everyone was telepathic, bad things wouldn’t happen to anyone.

If all the peoples were peaceful, there would be no wars.

If you had come earlier, we would have finished the work earlier.

They would have seen you, if you had been wearing something brighter.

Task 2.«Երանի տալը» անգլերեն`I wish I were in Denmark now. Երանի ես հիմա Դանիայում լինեի:

Երանի տվեք այս իրավիճակներում.

Օրինակ՝ I want to give up smoking.  Ձևափոխում ենք այսպես՝ I wish I gave up smoking.

I love her but she never notices me. I wish she would notice me because I love her.

I can’t get a visa to the USA. I wish I could get a visa to the USA..

German grammar is so hard. I wish German grammar weren’t so hard.

I never win the jackpot with a lottery ticket. I wish I won the jackpot with a lottery ticket.

Task 3. Write a letter to a friend you haven’t seen for some time. Mention some recent news about yourself and people you both know. Hi Jenny! It’s me, Erika. It’s been a while since we saw each other. How are things going on in Germany. How’s your new art school? Are you getting along with the other kids? You can’t imagine how much I miss you right now! And I’m not the only one who misses you, Anna and David miss you so much. If you’re wondering what they’re up to, well, Anna is playing her guitar and improving her singing. She is really good. I’m 100% sure she is gonna become an awesome musician. As for David, he has just passed all his entrance exams and next year his going to start his studies at an engineering college. I wish you had seen his face when he found out that he had been admitted to his dream college. For me things are fine at our high school. I’m not sure yet what I’m gonna do after high school. I am a little nervous but I am trying not to think about it much. I’m sure everything will turn out great. I can’t wait till summer so that the four of us can hang out and have fun like our old days. – To Jenny -From your long time friend Erika

Էկոլոգիա

Նախագիծ 1.

  • «Հայաստանի կոտրվող ողնաշարը»– ֆիլմի դիտում
  • վերլուծություն՝
  • հանքարդյունաբերությունը, գերակա շահը, բնություն և բնապահպանություն
    • Ֆիլմը դիտելուց հետո տեսա թե ինչպես են մետաղական հանքերը շահագործելով առաջանում պոչամբարներ որտեղից թունավոր թափոնները լցվում են ձորեր և գետեր: Պոչամբարների պատճառով շրջապատը աղտոտվում և թունավորվում է։
  • բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները
    • Պոչամբարում առանձնացվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններ, հանքաջրեր: Բացի թափոններից պարունակում են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ: Պոչամբարները սպառվելուց հետո նրանք փակվում են ՝ պատվելով հողային շերտով,որի վրա բուսականություն է աճում: Արծվանի, «Նազիկ»-ի, Դաստակերտի, Սոթքի, Քաջարանի, Գեղանուշի, Փուխրուտի, Այգեձորի, Թեղուտի, Լեռնաձորի և N1, N2, N3 պոչամբարները:
  • գրել հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները
    • Մետաղական հանքարդյունաբերության զարգացման հետևանքով առաջացել են առողջական խնդիրներ: Ջրային և հողային ռեսուրսների աղտոտման հետևանքով ունենում են հիվանդություններ: Մետաղների թունավոր արտահանումները կարող են հայտնաբերվել մարդկանց մազերի և արյան մեջ:
  • թվարկել բնապահպանական վնասները
    • Պլաստիկ աղբ, ավտոմեքենաների ծուխը, ծառերի և բույսերի ոչնչացումը, գործարարների ծուխը, Անտառների հատում:
  • ծանոթանալ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքին
  • Ինչպե՞ս խախտել օրենքը, որ «ոչ ոք չնկատի»
  • Սահմանադրական բարեփոխումները ու բնապահպանական ոլորտը- կարդացեք շրջանավարտի նյութերից

Նախագիծ 2.

  • « Ամուլսար. պետության բնանտարբերությունը» – ֆիլմի դիտում
  • «Ամուլսար.նոր ձեռագիր»– ֆիլմի դիտում
  • Ամուլսար. ճշմարտությունն ընդդեմ պատվիրված կեղծիքի – ֆիլմի դիտում
  • ի՞նչ է ցիանիդը, վտանգները, առաջացնող հիվանդությունները Ցիանիդը բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն է։ Այն կիրառվում է հանքարդյունաբերության մեջ, կաուչուկի, օրգանական ապակու, սինթետիկ ռետինի և այլ միացությունների սինթեզում։ Ցիանիդը բաղկացած է ածխածնի, ազոտի, ջրածնի և այլ տարրի մեկական ատոմներից։ Ցիանիդային թունավորումը վտանգավոր է մարդու օրգանիզմի համար։ Այն տեղի է ունենում շնչառական, հպումային և սննդային ճանապարհով։Կամչատկայի Կիխլինիչ հրաբխի ստորոտում գտնվող հովտում հայտնաբերել են բազմաթիվ սատկած կենդանիներ: Պատճառն այդ տարածքում կուտակված գազային խառնուրդներն են, որոնք բաղկացած են ցիանիդից, սնդիկից, ծծմբաջրածնային և ածխաթթու գազերից։
  • նկարագրել « Lidian» ընկերության  գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում <<Lidian>> ընկերությունը փորձել է ոսկու հանք շահագործել Թուրքիայում, Կոսովոյում և Վրաստանում սակայն գործունեությունը ձախողվեց և միայն համաձայնեցվեց Հայաստանում։
  • գրել օրենքի այն կետերը, որոնք խախտվել են կամ շրջանցել Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալու համար Ամուլսարի վերաբերյալ բոլոր ծրագրերը, անելիքները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականները <<Lidian Armenia>> ընկերությունը ներկայացրել է Հայաստանի կառավարությանը, համապատասխան նախարարություննորին և Հայաստանի նախկին կառավարությունը տվել է իր համաձայնությունը, արտոնագրերը, թույլտվությունները, առանց սեփական փորձաքննություն անցկացնելու, առանց իր ունեցած գիտական պոտենցյալները օգտագործելու։ 2012թ․ <<Lidian>>-ը ունորեր բոլոր թույլտվությունները հանքը շահագործելու համար, բայց առկա էին օրենսդրական և ֆինանսատնտեսական խնդիրներ։ Սևանա լճի մասին օրենքում գրված է, որ հանքաքարի վերամշակումը արգելված է։ Վերամշակումն արգելված է, եթե այն կազմակերպվում է լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում։ 2013թ․ որոշմամբ կառավարությունը փոփոխում է Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը, որը գործում էր 10 տարի շարունակ։ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ամուլսարի նախագծին տվել է դրական եզրակացություն, բայց գոյություն ունեցող նախագիծը չի համապատասխանում օրենքին։ <<Lidian>>-ը հանքարդյունաբերության ոլորտում չունի փորձառություն, բայց Հայաստանի կառավարությունը աջակցում է <<Lidian>>-ին։
  • ձեր քաղաքացիական հայացքը խնդրին, բնապահպանական տեսակետը Ամուլսարը գտնվում Ջերմուկ առողջարանային քաղաքից 10 կմ հեռավորության վրա, իսկ Ջերմուկ այցելում են զբոսաշրջիկները և բուժման կարիք ունեցողներ ամբողջ աշխարհից, հետևաբար Ջերմուկի հարևանությամբ հանքի շահագուրծելը մեծ վնաս կհասցնի ոչ միայն Ջերմուկին այլև ամբուղջ Հայաստանին։ Բացի այդ Ջերմուկը համարվում է արդիական գոտի, իսկ հանքի շահագործման դեպքում կաղտոտվի և օդը և ջուրը և այդ վայրում աճող և ապրող հազվագյուտ բույսերն ու կենդանիները, նաև Հայաստանի ընդերքի հարստությունը դուրս կգա մեր երկրից և կհարստանան ուրիշ պետություններ։
  • նախկին և ներկա իշխանությունների դիրքորոշումները, մոտեցումներն ու քայլերը Նախկին իշխանությունները շահադիտական նկատառումներով թույլատրել է շահագործել Ամուլսարի հանքավայրը, իսկ ներկայիս իշխանությունները բանակցություններ են վարում այդ ուղղությամբ առայժմ։ Հարակից շրջանների բնակչությունը պայքար է մղում, որպեսզի հանքը չբացվի, իսկ <<Lidian Armenia>> ընկերությունը ահռելի գումարներ է ծախսել այդ ուղղությամբ։ Մի խոսքով ժամանակը ցույց կտա հանքը կշահագործվի՝ թե ոչ։
    • վերլուծություններ, սովորողների ուսումնասիրությունները,դիտարկումներն ու հոդվածները Ամուլսարի հանքը չի շահագուրծվում, բայց Հայաստանի մյուս հանքերի օրինակից պարզ է դառնում, որ մեր պետության մեջ հանքարդյունաբերության հնարավոր աղետների կանխարգելման ոչ մի գործող մեխանիզմ գոյություն չունի։

Հին Երևան

Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ. Ուրարտուի Արգիշտի թագավորի կողմից: Հին Երևանը բաժանվում էր 3 մասի որոնք էին Կոնդը, Բուն քաղաք և Քարահանք: Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը Շահար, իսկ Քարահանքը՝ Դամըռ-Բուլաղ: Պարսկական տիրապետության ժամանակ Երևանում կային 6 եկեղեցիներ և 8 մզկիթներ, իսկ հետո ուսական տիրապետության ժամանակ կառուցվել են քրիստոնեական եկեղեցիներ և մուսուլմանական մզկիթները աստիճանաբար վերացել են: Աստիճանաբար մեծանում էր Երևանը կառուցվում էին նոր թաղամասեր դրանցից են Հին թաղը, Նոր թաղը, Ձորագյուղը, Նորքը: Քաղաքի հարավում գտնվում էր Երևանի բերդը: 30-ական թվականներին կառուցվեցին բնակելի շենքեր, դպրուցներ, գոծաարքվել է տրամվայը: 1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը: 1933 թվականից բացվեցին պոլիտեխնիկական, թատերական, մանկավարժական, կոնսերվատորիայի և այլ ինստիտուտներ: Նախկին Աստաֆյան փողոցը վերանվանվեց Աբովյան փողոց, նախկին Ցարսկայա փողոցը Արամի փողոց: Հին Երևանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում ՝ Օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում՝ Պանթեոնը: Երևանը ձևավորվել 20-րդ դարի սկզբում ճարտարապետ Ալեքսանդեր Թամանյանի շնորհիվ: Տարիների ընթացքում Երևանը վերակառուցվել է վերածվել է գեղեցիկ ու հրաշք մի քաղաքի:
Այսօր մենք ապրում ենք լայն պողոտաներով ու փողոցներով, բարձրահարկ ու հետաքրքիր ճարտարապետական ոճով կառուցված շենքերով, գեղեցիկ զբոսայգիներով ու պուրակներով, քաղաք, որով մենք երևանցիներս հպարտանում ենք:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started