Моя первая запись в блоге

Будьте собой. Прочие роли уже заняты.

— Оскар Уайльд.

Это первая запись в моём новом блоге. Я только начинаю работать над своим блогом, поэтому следите за обновлениями. Подпишитесь внизу, чтобы получать уведомления о публикации новых записей.

Featured post

Պատմություն -Օսմանյան կայսրություն

  • Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք
  • Իկոնիայի սուլթանություն
  • Օսմանյակ կայսրության հիմնումը
  • Օսմանյան կայսրությունը 15-16-րդ դարերում
  • Կործանումը։

Օսմանյան կայսրությունը հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում ՝ Սյողութի մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից։ 1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին: Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում և ծանր պարտություն կրեց: 1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Իկոնիայի սուլթանությունը հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը։ 1157 թվականին Իկոնիայի սուլթանությունն իրեն ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, 1207 թվականին գրավեց Անթալիան, 1214 թվականին՝ Սինոպը։ 1243 թվականին Իկոնիայի սուլթանության ուժերը Քյոսեդաղի մոտ պարտվեցին մոնղոլներին, և Իկոնիայի սուլթանությունը դարձավ նրանց վասալը։ 1299 թվականին Իկոնիայի սուլթանությունը ծանր հարված ստացավ Օսմանբեգի գլխավորած թուրքական ցեղախմբից, իսկ 1307 թվականին վերացավ պատմության ասպարեզից։ Քանի որ Սելջուկ Իկոնային սուլթանությունը կազմալուծվեց 13-րդ դարում, Անատոլիան բաժանվեց փոքր անկախ թուրքական իշխանությունների։ Բյուզանդական կայսրության սահմանին, ղեկավարում էր թուրք ցեղապետ Օսման I-ը , ումից սկիզբ առան Օսմանները։ Օսմանի վաղ հետևորդների թվում կային թուրքական ցեղախմբեր և բյուզանդացիներ, որոնցից շատերը, բայց ոչ բոլորը դավանում էին Իսլաի: Օսմանը մեծացրեց իր իշխանության տարածքները` նվաճելով բյուզանդական քաղաքները Սակարիա գետի երկայնքով: Օսման I-ի մահից մեկ դար հետո օսմանյան պետության տարածքը ընդարձակվեց Անատոլիայում և Բալկանյան թերակղզում: Օսմանի որդի Օհան I-ը նվաճեց Անատոլիայի հյուսիս արևմուտքում գտնվող Բուրա քաղաքը 1326 թվականին` դարձնելով Օսմանյան պետության նոր մայրաքաղաքը և թուլացնելով Բյուզանդիայի դիրքերը տարածաշրջանում: 1402 թվականի Անկարայի ճակատամարտում Լենկթեմուրը պարտության մատնեց օսմանյան զորքերին և գերևարեց սուլթան Բայազիդ I-ին` գցելով կայսրությունը քաոսային վիճակի մեջ: Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը տևեց 1402-ից մինչև 1413 թվականները, քանի որ Բայազիդի որդիները կռվում էին ժառանգության համար: Պատերազմն ավարտվեց, երբ Մեհմեդ I-ը վերցրեց իշխանությունը և դարձավ սուլթան ու վերականգնեց Օսմանյան իշխանությունը: Բալկանյան տարածները, որոնք օսմանցիները կորցրել էին 1402 թվականից հետո, ներառյալ Սալոնիկը, Մակեդոնիան և Կոսովոն, ավելի ուշ վերականգնեց Մուրադ II-ը 1430-ականներից 1450-ական թվականներին: Մուրադ II-ի որդին՝ Մեհմեդ Ֆաթիհը 1453 թվականի մայիսի 29-ին նվաճեց Կոստանդնուպոլիսը: 15-16-րդ դարերում Օսմանյան կայսրությունը սկսեց արշավանքների նոր փուլ: Սուլթան Սելիմ I-ը (1512–1520) կարողացավ նշանակալիորեն ընդլայնել կայսրության արևելյան և հարավային սահմանները: Սելիմ I-ը հաստատեց օսմանյան նավատորմի ներկայությունը Կարմիր ծովում, ինչպես նաև Եգիպտոսում: Դրանից հետո տարածաշրջանում լարվածություն առաջացավ Պորտուգալական կայսրութան և Օսմանյան կայսրության միջև իշխանության ամրապնդման համար: 1916 թվականին սկսվում է Արաբական ապստամբությունը, որը օսմանցիների ուշադրությունը կենտրոնացնում է մերձավորարևելյան ճակատի վրա, որտեղ պատերազմի առաջին երկու տարիներին բավականին հաջողություններ էր գրանցել: 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրվում է Մուդչոսի զինադադարը, որով Օսմանյան կայսրությունը մասնատվելու էր: Սևրի պայմանագիրը  թույլ էր տալիս սուլթանին վերականգնել իր դիրքն ու տիտղոսը: Անտանտի  պետությունների կողմից Կ.Պոլսի և Իզմիրի գրավումից հետո սկիզբ է առնում թուրքական ազգայանական շարժումը, որը ղեկավարում էր Մուսթաֆա Քեմալը: 1922 թվականի նոյեմբերի 1-ին վերացվում է սուլթանությունը, իսկ վերջին սուլթանը՝ ՄեհմեդVI Վահիդդեդինը 1922 թվական նոյեմբերի 17-ին հեռանում է երկրից: 1924 թվականի մարտի 3-ին վերացվում է խալիֆայությունը։

Էկոլոգիա-Ժողովրդագրական հիմնախնդիրները և պանդեմիան

Ժողովրդագրական հիմնախնդիրը ազգաբնակչության աճի կամ նվազման հետևանքով առաջացած հիմնախնդիրներն են: Այսօր զարգացող երկրներում հիմնական ժողովրդագրական հիմնախնդիրը բնակչության արագ աճն է իսկ զարգացած երկրներում, ընդհակառակը՝բնակչության թվի նվազումը : Բնակչության արագ աճը տնտեսական լուրջ հետևանքներ է առաջացնում զարգացող երկրներում, օրինակ գործազրկության բարձր աստիճան: Արդյունքում առաջանում է էմիգրացիայի մեծ հոսք դեպի զարգացած երկրներ: Զարգացող երկրներում բնակչության աճը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով , որ հասարակության մեջ կնոջ հիմանական դերը մայր լինելն է, երեխաներ ունենալն է ու տնտեսություն վարելն է: Ի տարբերություն զարգացող երկրների, զարգացած երկրներում կանանց մեծ մասը զբաղված է հասարակական և տնտեսական գործունեությամբ, վաղ տարիքում չի ամուսնանում ու չի համարում որ կանայք պարտավոր են ամուսնանալ ու երեխաներ ունենալ, ու դա նրանց միակ կոչումն է: Իմ կարծիքով սա է պատճառը, որ զարգացած երկրներում ծնելիության մակարդակը ցածր է: Ըստ www.theguardian.com կայքի նախկինում ծննդաբերության մակարդակը մեկ կնոջ համար 4,5-ից 7 երեխա էր: Այդ ժամանակ երեխաների մահացության բարձր մակարդակը ցածր էր պահում բնակչության աճը: Աառողջապահական համակարգի զարգացումից և բարելավումից հետո բնակչության թիվը սկսեց աճել: Ներկայումս բնակչության թիվը պահպանելու համար մի կինը պետք է ունենա 2 երեխա, բայց քանի որ զարգացած երկրներում այդ մակարդակը չի պահպանվում այդ երկրները ունեն ծերացող հասարակություն: Մինչև 2050 թվականը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում չորս անձից մեկը կարող է 65 տարեկան լինել: 2018 թվականին առաջին անգամ, աշխարհում ավելի քան 65 տարեկան անձինք գերազանցեցին հինգ տարեկանից ցածր երեխաներին: 80 և ավելի տարեկան անձանց թիվը եռապատկվեց 2019 թվականին: Այսպիսով, բացի գերբնակեցումից շատ կարևոր խնդիր է նաև ծերացող հասարակութունը: Ծերերն ավելի շատ են քան երիտասարդ հարկատուները, որոնց ուսերին է դրված թոշակառուներին պահելու պարտականությունը: Հայաստանում ժողովրդագրական առումով ամենամեծ խնդիրը արտագաղթն է: Տնտեսական խնդիրներին ելնելով երիտասարդները լքում են երկիրը, այսպիսով , քչանում են երիտասարդները և գերակշռում են ծերերը: Հայաստանում արտագաղթը կքչանա եթե ստեղծվեն նոր աշխատատեղեր և աշխատավարձերը բարձրանան: Շատ են քննարկվում կորոնավիրուսի հետ կապված այն կարծիքը թե իբր այդ վիրուսը ստեղծվել է մարդկանց կողմից և դրանով փորձել են լուծել ծերացող հասարակության և գերբնակեցման խնդիրները, մանավանդ որ թագավարակից մահանում են հիմանականում տարեցները , բայց դա ընդամենը կոնսպիրացիոն թեորիա է և ամենայն հավանականությամբ ճշմարտությանը չի համապատասխանում:

Լեոնարդո Պիզանո (Ֆիբոնաչիի)

Լեոնարդո Պիսանո Բիգոլլոն երիտասարդ էր, որը Պիզայի կարևոր առևտրային ընտանիքի անդամ էր: Լեոնարդոն, ով այն ժամանակվանից հայտնի է որպես Ֆիբոնաչի, դարձել է միջնադարի ամենահայտնի մաթեմատիկոսը: Մերձավոր Արևելքի ճանապարհորդության ընթացքում նրան գերեց մաթեմատիկական գաղափարները, որոնք Հնդկաստանից արևմուտք էին եկել արաբական երկրների միջոցով: Վերադառնալով Պիզա, նա այդ գաղափարները հրատարակեց Լիբեր Աբացի (Liber Abaci) անունով մաթեմատիկայի վերաբերյալ գրքում, որը Եվրոպայում դարձավ ուղենիշ:

Ֆիբոնաչիի համարները օգտագործվում են տեխնիկական ցուցիչներ ստեղծելու համար ՝ օգտագործելով մաթեմատիկական հաջորդականություն, որը մշակվել է իտալացի մաթեմատիկոսի կողմից, որը սովորաբար կոչվում է «Ֆիբոնաչի», 13-րդ դարում: Թվերի հաջորդականությունը, սկսած զրոյից և մեկից, ստեղծվում է նախորդ երկու թվերը ավելացնելով: Օրինակ, հաջորդականության վաղ մասը կազմում է 0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89.144, 233, 377 և այլն: Ֆիբոնաչիի հաջորդականությունը նշանակալի է, այսպես կոչված, ոսկե հարաբերակցության պատճառով, 1.618 կամ դրա հակադարձ 0.618: Ֆիբոնաչի հաջորդականության մեջ ցանկացած տվյալ համարը մոտավորապես 1.618 անգամ գերազանցում է նախորդ համարին ՝ անտեսելով առաջին մի քանի համարները: Ֆիբոնաչիի հաջորդականությունը կարող է օգտագործվել մոդելավորելու կամ նկարագրելու համար զարմանալի բազմազանություն երևույթներ ՝ մաթեմատիկայի և գիտության, արվեստի և բնության մեջ:

Հայոց լեզու

1․ Լրացրու բաց թողած տառերը՝

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվարթ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։

2․ Քո հայացքը-հայացքդ, քո պայուսակը-պայուսակդ, շարքը շարունակիր՝

քո մայրը- մայրդ քո հայրը- հայրդ քո համակարգիչը- համակարգիչդ քո անունը- անունդ

3. քնքշորեն, մեղմորեն, օրական, օրեցօր, օրըստօրե, անընդմեջ, անընդհատ, օվկիանոս, հեքիաթ, ինքնըստինքյան բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություն, ապա այդ բառակապակցություններով կազմիր նախադասություններ:

1) Մեղմորենմեղմորեն փչելԵս կարող էի հոտոտել մեղրի ծառերի քաղցր բույրը, որը մեղմորեն փչում էր մեղմ քամի: 2) Օրական- օրական վթարներ- Երևանուն ավտոմեքեենաների օրական վթարների թիվը ավելի են շատանում խցանումների, վատ վարորդների և հարբած վարորդներ պատճառով: 3) Օվկիանոսօվկիանոսի հատակՄենք նավարկեցինք դեպի ծոցի վերջը և դեռ կարող էինք տեսնել ուղիղ դեպի օվկիանոսի հատակը: 4) Հեքիաթհայտնի հեքիաթԼիլիթը իր դպրոցի միջոցառման համար ընտրվել էր խաղալ որպես Բելլը, Գեղեցկուհին և Հրեշը հայտնի հեքիաթից: 5) Ինքնըստինքյանինքնըստինքյան գրանցել Երբ քննությունը հանձնեք համակարգը ինքնըստինքյան կգրանցի ձեր գնահատականները ընդունելության կայքում:

4.Կազմիր նոր բառեր հետևյալ ածանցներով՝

որեն- մեղմորեն ավոր- գունավոր ովին- լիովին որդ- գնորդ եղեն- ոսկեղեն ենի- ծիրանենի

5․Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

թուղթ- թղթաբանություն մարդ- անմարդաբնակ կենդանի- անկենդան ձագ- աներձագ լուցկի- ճրագալույց մորթի- սևամորթ

Հայոց Լեզու

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշով:

Նրան աշխատանքից հեռացրեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված: Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կան: Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ: Ընկերները երկու օր առաջ էին վիճել ու հաշտվելու փորձեր էին անում: Բազմաթիվ խոստումներ տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը:- Հայրենասեր

բ. Միշտ ճշմարիտ է խոսում:- ճշմրտախոս

գ. Ինքն իր վրա վստահ է:– Ինքնավստահ

դ. Սիրում է երաժշտություն:- Երաժշտասեր

ե. Իր պարտականությունները ճանաչում է:- Պարտաճանաչ

զ. Ինքն իրեն շատ է հավանում:- Ինքնահավան

է. Գաղտնիքը պահել գիտե:- Գաղտնապահ

զ. Նուրբ ճաշակ ունի:- Նրբաճաշակ

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։ Պռոշ – շրթունք էգուց – վաղը տկլոր – մերկ բարիշել – հաշտվել ջահել – երիտասարդ պոզ – կոտոշ, եղջույր սապոն – օճառ դոշակ – ներքնակ լղար – նիհար

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Մեր գերդաստանը ունի շատ երկար և բազմամշակութային պատմություն: Մայրիկիս կողմից զտարյուն հայուհի եմ, իսկ հայրիկիս կողմից ունեմ գերմանական, անգլիական և ամերիկյան հնդկացու արմատներ: Նախնիներս Գերմանիայից Միացյալ Նահանգներ են ներգաղթել 1700-ականների կեսերին: Յոհան Ֆիլիպ Շվարցն ու Կատերինա Էսթեր Մյուլլերը գալով Միացյալ Նահանգներ՝ հիմք են դրել Շվարցների մեծ գերդաստանին: Հորաքույրս հաճախ է ինձ պատմում նախնիներիս մասին, որոնց մեջ ամենաշատը սիրում եմ լսել պատմություններ հայրիկիս տատիկի՝ գեղեցկուհի Այնա Աթվաթերի մասին, որին շատ նման եմ, տատիկիս հոր՝ Ռեքս Մորիսոնի մասին պատմությունները, որը շերիֆ էր ու շատ խիստ մարդ: Հետաքրքիր է նաև ամերիկյան հնդկացի տատիկիս պատմությունը, որը մի խիզախ կին էր՝ չերոկի ցեղից: Ես ու եղբայրս՝ Ռիչարդ Աթվաթեր Շվարց Երրորդը շատ հպարտ ենք, որ ունենք այդքան բազմամշակութային ծագում և, չնայած ծնողներիս փոխադարձ համաձայնությամբ մայրիկիս ազգանունն եմ կրում՝ լինելով հայուհի, ինձ նաև համարում եմ Շվարցների տոհմի ներկայացուցիչ, ինչպես եղբայրս է իրեն համարում հայ:

English- Balance in love

I very much liked your ideas Sir.. I agree with everything you wrote, they were very true and relatable. Especially the part where you wrote “Life on our planet physically would be impossible without the nature laws established on it”. Honestly the sentence really speaks for itself.

From my perspective when it comes to well-balanced love it’s different for families, couples and friends.
1) For families, parents have to keep a balanced relationship with both their children and their jobs. So that’s why it’s really difficult for families to have a well-balanced relationship with each other.
2) To have a well-balanced relationship with your partners you have to trust, respect, love, give each other attention and make sure that you’re both feeling comfortable and supported, meanwhile maintaining your independence and trying not to lose yourself in your partner.
3) In friendship we sometimes hurt each other with our mistakes but it’s okay to forgive, because friendship is the second most important thing in our life but just like any other relationship between people in friendship the keeping the moderate distance is the key, just like the saying has it “good fences make good neighbors”
I myself am a very positive person. I try my best to get along with everyone, but it’s not always easy to get along with people, because of our differences. Some people can be rude to you when you’re just trying to create a well-balanced relationship with them. But one thing I know for sure is that no matter who or what tries to take advantage of you and your kindness don’t ever let yourself be used by anyone even when you feel like it’s the only way to have a balanced relationship with everyone.

English

I. Write down the adjectives characterizing people

  1. That person always cries at weddings, in the cinema, while reading a touching story. – Emotional (Sentimental)
  2.  That person never gives presents or buys drinks for others. – Stingy (Cheapskate)
  3. That person is easy to get on with. – Congenial
  4. That person hurts people or animals. – Psychopath
  5. That person always thinks bad things will happen. – Pessimist
  6. That person always thinks good things will happen. – Optimiste
  7. That person makes you yawn.- Boring
  8. That person never thinks about others’ feelings.- Selfish
  9. That person easily makes you laugh. – Funny
  10. That person doesn’t like talking about his/her achievements.- Humble
  11. That person never changes his/her mind even though he/she thinks that he/she is wrong. – Stubborn
  12. That person never smiles. – Serious
  13. That person keeps things tidy. – Clean
  14. That person always arrives late for meetings. – Tardy
  15. That person always keeps his emotions and feelings to himself/herself. – Reserved

II. Here are 12 sentences. Eight sentences have mistakes in them and four sentences are correct. Leave the correct sentences as they are and correct the mistakes in eight sentences.

  1. Do you know what time does the train arrive?– Do you know what time the train arrives?
  2. Tell me what is the problem.- Tell me what the problem is?
  3. Can you tell me where is 5th Avenue?- Can you tell me where the 5th Avenue is?
  4. Could you let us know when he arrives?
  5. Do you know if this is the way to the station?
  6. I’d like to know where is the library. – I’d like to know where the library is?
  7. Could you let us know are you coming?- Could you let us know if you’re coming?
  8. Do you understand what are they saying? – Do you understand what they are saying?
  9. Please tell me who is in charge.
  10. I wonder will it be sunny tomorrow. – I wonder if it will be sunny tomorrow.
  11. I’m trying to find out how much is my electricity bill this month.- I’m trying to find out how much my electricity bill is this month.
  12. Can you tell me where the police station is?

III. Can you contradict me?

The films which were released some 40-50 years ago were much better than modern films.

For them their movies were good but for the new generation those movies don’t reflect the same reality as they did 40-50 years ago.

The songs which were sung some 40-50-60 years ago had melodies in them. You can’t say the same about modern songs.

That statement only comes from someone who doesn’t know the current music industry and also people have their own taste in music.

Հայոց Լեզու

1․ Կարդա տեքստը, կարծիք գրիր տեքստի մասին (մինչև հինգ նախադասություն) ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

Կյանքի զարմանալի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երբեմն դուք ամիսներ շարունակ ամեն օր հանդիպում եք որևէ մեկին, այնքան եք մտերմանում, որ թվում է, թե այլևս չեք կարող ապրել առանց մեկդ մյուսի, բայց ահա վրա է հասնում բաժանումը և ամեն ինչ ընթանում է առաջվա պես, ասես ոչինչ էլ չի կատարվել: Մտերմությանը, առանց որի դուք ապրել չէիք կարող, ձեր ստուգումն ամենևին էլ հարկավոր չէ: Կյանքը հոսում է իր ընթացքով և դուք նունիսկ չեք էլ նկատում ձեր ընկերոջ բացակայությունը:

Մեր կյանքում մենք հանդիպում ենք շատ մարդկանց, ովքեր գալիս և գնում են, և մտնելով մեր կյանք, նրանք ստեղծում են հիշողություններ, որոնք մնում են մեր ներսում, նույնիսկ երբ նրանք հռանում են մեզանից: Նրանք մեզ հետ կիսում են իրենց պատմությունը, փորձը, հիշողությունները, որոնք ավելի փորձառու են դարձնում մեզ և ստում են մեզ այլ կերպ նայել կյանքին: Հետևաբար, յուրաքանչյուր անձ որին հետ մենք առնչվում ենք, մեզ ավելի իմաստուն է դարձնում, իր լուման է ներդնում մեր աշխարհայացքին, արժեքների մեջ:

2․ Լրացրե՛ք «ե» կամ «է»:

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան, որևիցե, գոմեշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցե, որևէ, էջ, ամենաէժան, չէինք, էկրան, Էջմիածին, չեմ, էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Արու-Էգ

մուտք-ելք

թանկ-էժան

դժբախտ-բախտավոր

վերելք-վայրէջք

հայտնվել-անհետանալ

4. Առաջադրանք 1-ից ընտրի՛ր 5 բառ և կազմի՛ր նախադասություններ

1) Նա ունի իսկապես զարմանալի բեմադրություն և մարմնի լեզվի արտառոց հրամաններ: 2) Այս մեքենայի ամենակարևոր առանձնահատկությունն այն էր, որ արևային էներգիայով է աշխատում: 3) Աննան ուզում էր մտերմանալ իր գուծընկերների հետ, բայց նրանք ընկերանալու ցանկություն չունեին: 4) Ես պետք է նրան հանդիպեմ հյուրանոցի սրճարանում: 5) Նա բացակայեց դպրոցից՝ պատճառաբանելով, որ տրամադրություն չունի սովորելու:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started