Ժողովրդագրական հիմնախնդիրը ազգաբնակչության աճի կամ նվազման հետևանքով առաջացած հիմնախնդիրներն են: Այսօր զարգացող երկրներում հիմնական ժողովրդագրական հիմնախնդիրը բնակչության արագ աճն է իսկ զարգացած երկրներում, ընդհակառակը՝բնակչության թվի նվազումը : Բնակչության արագ աճը տնտեսական լուրջ հետևանքներ է առաջացնում զարգացող երկրներում, օրինակ գործազրկության բարձր աստիճան: Արդյունքում առաջանում է էմիգրացիայի մեծ հոսք դեպի զարգացած երկրներ: Զարգացող երկրներում բնակչության աճը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով , որ հասարակության մեջ կնոջ հիմանական դերը մայր լինելն է, երեխաներ ունենալն է ու տնտեսություն վարելն է: Ի տարբերություն զարգացող երկրների, զարգացած երկրներում կանանց մեծ մասը զբաղված է հասարակական և տնտեսական գործունեությամբ, վաղ տարիքում չի ամուսնանում ու չի համարում որ կանայք պարտավոր են ամուսնանալ ու երեխաներ ունենալ, ու դա նրանց միակ կոչումն է: Իմ կարծիքով սա է պատճառը, որ զարգացած երկրներում ծնելիության մակարդակը ցածր է: Ըստ www.theguardian.com կայքի նախկինում ծննդաբերության մակարդակը մեկ կնոջ համար 4,5-ից 7 երեխա էր: Այդ ժամանակ երեխաների մահացության բարձր մակարդակը ցածր էր պահում բնակչության աճը: Աառողջապահական համակարգի զարգացումից և բարելավումից հետո բնակչության թիվը սկսեց աճել: Ներկայումս բնակչության թիվը պահպանելու համար մի կինը պետք է ունենա 2 երեխա, բայց քանի որ զարգացած երկրներում այդ մակարդակը չի պահպանվում այդ երկրները ունեն ծերացող հասարակություն: Մինչև 2050 թվականը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում չորս անձից մեկը կարող է 65 տարեկան լինել: 2018 թվականին առաջին անգամ, աշխարհում ավելի քան 65 տարեկան անձինք գերազանցեցին հինգ տարեկանից ցածր երեխաներին: 80 և ավելի տարեկան անձանց թիվը եռապատկվեց 2019 թվականին: Այսպիսով, բացի գերբնակեցումից շատ կարևոր խնդիր է նաև ծերացող հասարակութունը: Ծերերն ավելի շատ են քան երիտասարդ հարկատուները, որոնց ուսերին է դրված թոշակառուներին պահելու պարտականությունը: Հայաստանում ժողովրդագրական առումով ամենամեծ խնդիրը արտագաղթն է: Տնտեսական խնդիրներին ելնելով երիտասարդները լքում են երկիրը, այսպիսով , քչանում են երիտասարդները և գերակշռում են ծերերը: Հայաստանում արտագաղթը կքչանա եթե ստեղծվեն նոր աշխատատեղեր և աշխատավարձերը բարձրանան: Շատ են քննարկվում կորոնավիրուսի հետ կապված այն կարծիքը թե իբր այդ վիրուսը ստեղծվել է մարդկանց կողմից և դրանով փորձել են լուծել ծերացող հասարակության և գերբնակեցման խնդիրները, մանավանդ որ թագավարակից մահանում են հիմանականում տարեցները , բայց դա ընդամենը կոնսպիրացիոն թեորիա է և ամենայն հավանականությամբ ճշմարտությանը չի համապատասխանում:
Լեոնարդո Պիզանո (Ֆիբոնաչիի)
Լեոնարդո Պիսանո Բիգոլլոն երիտասարդ էր, որը Պիզայի կարևոր առևտրային ընտանիքի անդամ էր: Լեոնարդոն, ով այն ժամանակվանից հայտնի է որպես Ֆիբոնաչի, դարձել է միջնադարի ամենահայտնի մաթեմատիկոսը: Մերձավոր Արևելքի ճանապարհորդության ընթացքում նրան գերեց մաթեմատիկական գաղափարները, որոնք Հնդկաստանից արևմուտք էին եկել արաբական երկրների միջոցով: Վերադառնալով Պիզա, նա այդ գաղափարները հրատարակեց Լիբեր Աբացի (Liber Abaci) անունով մաթեմատիկայի վերաբերյալ գրքում, որը Եվրոպայում դարձավ ուղենիշ:
Ֆիբոնաչիի համարները օգտագործվում են տեխնիկական ցուցիչներ ստեղծելու համար ՝ օգտագործելով մաթեմատիկական հաջորդականություն, որը մշակվել է իտալացի մաթեմատիկոսի կողմից, որը սովորաբար կոչվում է «Ֆիբոնաչի», 13-րդ դարում: Թվերի հաջորդականությունը, սկսած զրոյից և մեկից, ստեղծվում է նախորդ երկու թվերը ավելացնելով: Օրինակ, հաջորդականության վաղ մասը կազմում է 0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89.144, 233, 377 և այլն: Ֆիբոնաչիի հաջորդականությունը նշանակալի է, այսպես կոչված, ոսկե հարաբերակցության պատճառով, 1.618 կամ դրա հակադարձ 0.618: Ֆիբոնաչի հաջորդականության մեջ ցանկացած տվյալ համարը մոտավորապես 1.618 անգամ գերազանցում է նախորդ համարին ՝ անտեսելով առաջին մի քանի համարները: Ֆիբոնաչիի հաջորդականությունը կարող է օգտագործվել մոդելավորելու կամ նկարագրելու համար զարմանալի բազմազանություն երևույթներ ՝ մաթեմատիկայի և գիտության, արվեստի և բնության մեջ:
Հայոց լեզու
1․ Լրացրու բաց թողած տառերը՝
Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվարթ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։
2․ Քո հայացքը-հայացքդ, քո պայուսակը-պայուսակդ, շարքը շարունակիր՝
քո մայրը- մայրդ քո հայրը- հայրդ քո համակարգիչը- համակարգիչդ քո անունը- անունդ
3. քնքշորեն, մեղմորեն, օրական, օրեցօր, օրըստօրե, անընդմեջ, անընդհատ, օվկիանոս, հեքիաթ, ինքնըստինքյան բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություն, ապա այդ բառակապակցություններով կազմիր նախադասություններ:
1) Մեղմորեն– մեղմորեն փչել– Ես կարող էի հոտոտել մեղրի ծառերի քաղցր բույրը, որը մեղմորեն փչում էր մեղմ քամի: 2) Օրական- օրական վթարներ- Երևանուն ավտոմեքեենաների օրական վթարների թիվը ավելի են շատանում խցանումների, վատ վարորդների և հարբած վարորդներ պատճառով: 3) Օվկիանոս– օվկիանոսի հատակ– Մենք նավարկեցինք դեպի ծոցի վերջը և դեռ կարող էինք տեսնել ուղիղ դեպի օվկիանոսի հատակը: 4) Հեքիաթ– հայտնի հեքիաթ – Լիլիթը իր դպրոցի միջոցառման համար ընտրվել էր խաղալ որպես Բելլը, Գեղեցկուհին և Հրեշը հայտնի հեքիաթից: 5) Ինքնըստինքյան– ինքնըստինքյան գրանցել– Երբ քննությունը հանձնեք համակարգը ինքնըստինքյան կգրանցի ձեր գնահատականները ընդունելության կայքում:
4.Կազմիր նոր բառեր հետևյալ ածանցներով՝
որեն- մեղմորեն ավոր- գունավոր ովին- լիովին որդ- գնորդ եղեն- ոսկեղեն ենի- ծիրանենի
5․Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝
թուղթ- թղթաբանություն մարդ- անմարդաբնակ կենդանի- անկենդան ձագ- աներձագ լուցկի- ճրագալույց մորթի- սևամորթ