- Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք
- Իկոնիայի սուլթանություն
- Օսմանյակ կայսրության հիմնումը
- Օսմանյան կայսրությունը 15-16-րդ դարերում
- Կործանումը։
Օսմանյան կայսրությունը հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում ՝ Սյողութի մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից։ 1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին: Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում և ծանր պարտություն կրեց: 1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Իկոնիայի սուլթանությունը հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը։ 1157 թվականին Իկոնիայի սուլթանությունն իրեն ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, 1207 թվականին գրավեց Անթալիան, 1214 թվականին՝ Սինոպը։ 1243 թվականին Իկոնիայի սուլթանության ուժերը Քյոսեդաղի մոտ պարտվեցին մոնղոլներին, և Իկոնիայի սուլթանությունը դարձավ նրանց վասալը։ 1299 թվականին Իկոնիայի սուլթանությունը ծանր հարված ստացավ Օսմանբեգի գլխավորած թուրքական ցեղախմբից, իսկ 1307 թվականին վերացավ պատմության ասպարեզից։ Քանի որ Սելջուկ Իկոնային սուլթանությունը կազմալուծվեց 13-րդ դարում, Անատոլիան բաժանվեց փոքր անկախ թուրքական իշխանությունների։ Բյուզանդական կայսրության սահմանին, ղեկավարում էր թուրք ցեղապետ Օսման I-ը , ումից սկիզբ առան Օսմանները։ Օսմանի վաղ հետևորդների թվում կային թուրքական ցեղախմբեր և բյուզանդացիներ, որոնցից շատերը, բայց ոչ բոլորը դավանում էին Իսլաի: Օսմանը մեծացրեց իր իշխանության տարածքները` նվաճելով բյուզանդական քաղաքները Սակարիա գետի երկայնքով: Օսման I-ի մահից մեկ դար հետո օսմանյան պետության տարածքը ընդարձակվեց Անատոլիայում և Բալկանյան թերակղզում: Օսմանի որդի Օհան I-ը նվաճեց Անատոլիայի հյուսիս արևմուտքում գտնվող Բուրա քաղաքը 1326 թվականին` դարձնելով Օսմանյան պետության նոր մայրաքաղաքը և թուլացնելով Բյուզանդիայի դիրքերը տարածաշրջանում: 1402 թվականի Անկարայի ճակատամարտում Լենկթեմուրը պարտության մատնեց օսմանյան զորքերին և գերևարեց սուլթան Բայազիդ I-ին` գցելով կայսրությունը քաոսային վիճակի մեջ: Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը տևեց 1402-ից մինչև 1413 թվականները, քանի որ Բայազիդի որդիները կռվում էին ժառանգության համար: Պատերազմն ավարտվեց, երբ Մեհմեդ I-ը վերցրեց իշխանությունը և դարձավ սուլթան ու վերականգնեց Օսմանյան իշխանությունը: Բալկանյան տարածները, որոնք օսմանցիները կորցրել էին 1402 թվականից հետո, ներառյալ Սալոնիկը, Մակեդոնիան և Կոսովոն, ավելի ուշ վերականգնեց Մուրադ II-ը 1430-ականներից 1450-ական թվականներին: Մուրադ II-ի որդին՝ Մեհմեդ Ֆաթիհը 1453 թվականի մայիսի 29-ին նվաճեց Կոստանդնուպոլիսը: 15-16-րդ դարերում Օսմանյան կայսրությունը սկսեց արշավանքների նոր փուլ: Սուլթան Սելիմ I-ը (1512–1520) կարողացավ նշանակալիորեն ընդլայնել կայսրության արևելյան և հարավային սահմանները: Սելիմ I-ը հաստատեց օսմանյան նավատորմի ներկայությունը Կարմիր ծովում, ինչպես նաև Եգիպտոսում: Դրանից հետո տարածաշրջանում լարվածություն առաջացավ Պորտուգալական կայսրութան և Օսմանյան կայսրության միջև իշխանության ամրապնդման համար: 1916 թվականին սկսվում է Արաբական ապստամբությունը, որը օսմանցիների ուշադրությունը կենտրոնացնում է մերձավորարևելյան ճակատի վրա, որտեղ պատերազմի առաջին երկու տարիներին բավականին հաջողություններ էր գրանցել: 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրվում է Մուդչոսի զինադադարը, որով Օսմանյան կայսրությունը մասնատվելու էր: Սևրի պայմանագիրը թույլ էր տալիս սուլթանին վերականգնել իր դիրքն ու տիտղոսը: Անտանտի պետությունների կողմից Կ.Պոլսի և Իզմիրի գրավումից հետո սկիզբ է առնում թուրքական ազգայանական շարժումը, որը ղեկավարում էր Մուսթաֆա Քեմալը: 1922 թվականի նոյեմբերի 1-ին վերացվում է սուլթանությունը, իսկ վերջին սուլթանը՝ ՄեհմեդVI Վահիդդեդինը 1922 թվական նոյեմբերի 17-ին հեռանում է երկրից: 1924 թվականի մարտի 3-ին վերացվում է խալիֆայությունը։