Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները:
Վարդան Մամիկոնյանը հայոց սպարապետ է (422-451թթ.): Վարդան Մամիկոնյանը մասնակցել է մի շարք պատերազմների: 422թ.-ին Պարսից Վռամ Ե Գոռ արքան նրան ճանաչել է հայոց սպարապետ, 432 թ.-ին՝ մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: 449 թ-ին Հայաստանից վտարել է պարսիկ մոգերին և թոթափել պարսկական լուծը: 450 թ.-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է տանուտեր: Նա վերականգնեց հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդը և նախապատրաստվել վճռական մարտի: Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451թ.-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ, որի ժամանակ Վարդան Մամիկոնյանը զոհվում է:
Վահան Մամիկոնյանը հայոց սպարապետ (482-487թթ) և Հայոց մարզպան (487-505թթ) էր: Նա Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի Մամիկոնյանի և Ձվիկ իշխանուհու ավագ որդին է: Ավարայրի ճակատամարտից հետո իր եղբայրների՝ Վասակի, Արտաշեսի հետ պատանդ է տարվում Պարսկաստան: 455թ.-ին Գուգարքի բդեշխ Աշուշան ազատում է եղբայրներին պատանդներիից և դաստիարակում է նրան իր տանը: Վահանը դարձավ Մամիկոնյան տոհմի նահապետ: Իր շուրջը հավաքելով հայրենասեր նախարարներին, պատրաստվել է ապստամբության պարսիկների դեմ: Պարսիկները իմանալով փախել են Ատրպատական, իշխանությունն անցնելով ապստամբներին: Հայաստանից փախած պարսիկ մարզպան Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքում և 481թ.-ի աշնանը շարժվում դեպի Այրարատ: Ճակատամարտի ժամանակ հայկական ուժերը հաղթում են պարսիկներին, սպանելով Ատրվշնասպին: Վահան Մամիկոնյանը վարել է պարտիզանական հյուծիչ պատերազմ և զրկել է պարսիկներին հաղտելու հնարավորությունից: 487 թ.-ին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն և վերադարձել որպես Հայոց մարզպանի: Վահան Մամիկոնյանը ձեռնամուխ է եղել երկրի բարեկարգմանը: Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն պատվիրելէ գրել «Հայոց Պատմություն» կոթողային աշխատությունը: