Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։
Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։
Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։
Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշով:
Նրան աշխատանքից հեռացրեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված: Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կան: Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ: Ընկերները երկու օր առաջ էին վիճել ու հաշտվելու փորձեր էին անում: Բազմաթիվ խոստումներ տվեց ու գնաց:
Գրի՛ր մեկ բառով։
ա. Սիրում է իր հայրենիքը:- Հայրենասեր
բ. Միշտ ճշմարիտ է խոսում:- ճշմրտախոս
գ. Ինքն իր վրա վստահ է:– Ինքնավստահ
դ. Սիրում է երաժշտություն:- Երաժշտասեր
ե. Իր պարտականությունները ճանաչում է:- Պարտաճանաչ
զ. Ինքն իրեն շատ է հավանում:- Ինքնահավան
է. Գաղտնիքը պահել գիտե:- Գաղտնապահ
զ. Նուրբ ճաշակ ունի:- Նրբաճաշակ
Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։ Պռոշ – շրթունք էգուց – վաղը տկլոր – մերկ բարիշել – հաշտվել ջահել – երիտասարդ պոզ – կոտոշ, եղջույր սապոն – օճառ դոշակ – ներքնակ լղար – նիհար





















































































